ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ննջել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Բելվեդեր պալատում, հաղորդում է բրիտանական «Daily Mail»-ը:
Քերիի կարճատեւ քունը լրագրողները նկարահանել են: Ինչպես երեւում է տեսանյութում, Վարշավայում մամուլի ասուլիսի ժամանակ Քերին ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Սյուզան Ռայսի կողքին է նստած, ում շատերը տեսնում էին պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի փոխարեն: Չդիմանալով լեհ նախագահի երկար ելույթին՝ Քերին որոշել է ննջել:











