Երեւանի բնակիչներ, 36-ամյա Արթուր Տրունյանը, 38-ամյա Արմեն Դուրգարյանն ու 27-ամյա Լեւոն Ազիզյանը մեղադրվում են գրպանահատության մեջ:
Բերման ենթարկված երիտասարդները նախ ձեւացրել են, թե չեն հասկանում, թե ինչու են բերման ենթարկվել, իսկ հետո արդեն սկսել են պատմել: Երեքով նստել են թիվ 39 համարի միկրոավտոբուսներից մեկը, արհեստական նեղվածք առաջացրել, իսկ Լեւոնն էլ իր մասնագիտական հմտություններն օգտագործելով գողացել դրամապանակը:
Արմենը, Արթուրն ու Լեւոնը ստորագրությամբ ազատ են արձակվել:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











