Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը («Նավակ Ճոճողը») բողոքի մոնոակցիա է իրականացրել՝ Դավիթաշենի կամրջի տարածքում գտնվող խորհրդային հակասական գործիչ Անաստաս Միկոյանի անունը կրող փողոցը ցույց տվող ցուցանակի վրա Միկոյան բառի վրա սև ներկով գրելով «Էնվեր փ․»։

Հիշեցնենք, որ Օսմանյան Թուրքիայի ռազմական գործերի նախարար Էնվեր փաշան Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից էր, երիտթուրքերի կուսակցության ղեկավարներից մեկը։