Երեւանի Ջրվեժ թաղամասի բնակչուհի Շարմախ Ներսիսյանը մեղադրվում է Սուրբ Կաթողիկե եկեղեցու գանձանակը կոտրելու եւ այնտեղի գումար գողանալու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 26-ին: Շարմախը, որը մինչեւ 2013թ. վերջ աշխատել է նույն եկեղեցում, երեկոյան աննկատ մտել էր եկեղեցի, թաքնվել աղոթարանում, իսկ երբ եկեղեցու դռները փակվել էին, դուրս էր եկել եւ բացելով գանձանակը՝ տարել ամբողջ գումարը: Իր ասելով խոսքն ընդամենը 89 հազար դրամի մասին է եղել: Ոստիկանությունում արդեն Շարմախը պատմեց, թե «չմտածված քայլ է արել, ուզում էր պարզապես վնաս տալ»:
Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











