Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչներ 17-ամյա Վահեն եւ հորեղբայրը՝ 26-ամյա Հրաչիկ Վարդանյանը, մեղադրվում են օտարերկրացի տղամարդուն ծեծելու եւ նրանից դրամապանակն ու բջջային հեռախոսը հափշտակելու մեջ:

Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 18-ին Մեծամորի քաղաքի մոտ: Օտարերկրացին ընկերոջ հետ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում ծանոթացել էր Վահեի եւ Հրաչիկի հետ, միասին այցելել բիլիարդ, որտեղ էլ ալկոհոլ էին օգտագործել: Բիլիարդ ակումբից դուրս գալուց հետո օտարերկրացին եղեգնուտցիների հետ տաքսի էր կանչել եւ մեկնել Երեւան, սակայն Մեծամորի մոտ Հրաչիկն ու Վահեն կանգնեցրել էին մեքենան, իջեցրել ուղեւորին եւ ծեծելով հափշտակել դրամապանակն ու բջջային հեռախոսը:

Վահեին եւ Հրաչիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանք կալանավորված են:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: