ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ննջել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Բելվեդեր պալատում, հաղորդում է բրիտանական «Daily Mail»-ը:

Քերրիի կարճատեւ քունը լրագրողները նկարահանել են: Ինչպես երեւում է տեսանյութում, Վարշավայում մամուլի ասուլիսի ժամանակ Քերրին ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Սյուզան Ռայսի կողքին է նստած, ում շատերը տեսնում էին պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի փոխարեն: Չդիմանալով լեհ նախագահի երկար ելույթին՝ Քերրին որոշել է ննջել: