Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում հասարակական տրանսպորտը կարգավորողները զուգարան գնալու հնարավորություն չունեն: Աշխատանքից չշեղվելու համար նրանց պարտադրել են կրել մեծերի համար նախատեսված տակդիրներ: Թայլանդացի վերահսկիչների աշխատանքային պայմանները վատագույններից են համարվում՝ աշխատանքային գրաֆիկը չի նախատեսում ընդմիջումներ նույնիսկ ֆիզիոլոգիական կարիքները բավարարելու համար: Ուստի նրանք ստիպված են կրել մեծերի համար նախատեսված տակդիրներ ողջ օրվա ընթացքում, ինչը հանգեցնում է միզասեռական համակարգի հիվանդությունների զարգացմանը, գրում է Odditycentral-ը:

Տուժածներից մեկի խոսքերով, զուգարան գնալու հնարավորության բացակայությունից նրա մոտ միզուղիների վարակ է ախտորոշվել: Այն բանից հետո, երբ կինը սկսել է տակդիրներ կրել, վիճակը ավելի է խորացել:

«Դրանցում շատ անհարմար էր տեղաշարժվել, հատկապես ըստ նշանակության օգտագործելուց հետո», - ասել է նա:

Երբ ավտոբուսը վերադարնում էր ավտոկայանից, կինը ստիպված պետք է վազեր զուգարան, տակդիրը հաջորդ ուղերթի համար փոխելու համար: Կնոջ խոսքերով, նա օրեկան նվազագույնը երկու տակդիր է օգտագործել:

Վերջերս աշխատակցուհու մոտ արգանդի քաղցկեղ է ախտորոշվել, ինչի պատճառով նա վիրահատության կարիք ունի: Կնոջ պնդմամբ, հիվանդության պատճառը տակդիր կրելն է:

Ընդ որում, այս խնդիրը մի շարք խնդիրներից միայն մեկն է, որոնց ստիպված են բախվել աշխատակիցները ամեն օր, հաղորդում է FedPost.ru-ը: