Հունիսի 8-ին, Ժամը 13:00-ի սահմանում, Լոռու մարզում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով մեքենան գլորվել է ձորը։ Բարեբախտաբար, վարորդը վթարի պահին մեքենայում չի եղել։
Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 35-ամյա Էդգար Կիրակոսյանը, վարելով «Զիլ» մակնիշի 10 ՍՍ 124 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ-Շահալի երկաթգծի կայարանների հատվածում՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, բախվել է 35-ամյա Դավիթ Մինասյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 09 ՏԼ 228 համարանիշի՝ ճանապարհին կայանած ավտոմեքենային:
Բախման հետևանքով «Ֆորդը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր բարձրությունից գահավիժել անդունդը՝ հայտնվելով երկաթգծերի վրա: Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկանները, ինչպես նաև երկաթգծի ծառայողները:
Ժան Գալստյան











