Օկլահոմայում անսովոր արտադրանք են թողարկել՝ փամփուշտակայուն ծածկոցներ: Լինելով նուրբ եւ փափուկ՝ դրանք միաժամանակ իրենց պաշտպանական գործառույթով չեն զիջում զրահաբաճկոններին: Ենթադրվում է, որ ծածկոցները կօգտագործվեն դպրոցներում՝ տորնադոյի կամ փոխհրաձգությունների ժամանակ, հայտնում է  Daily News-ը:

Ծածկոցները վառ նարնջագույն են եւ ամրացվում են կրծքին կամ մեջքին:

Դրանք 90 տոկոսով պաշտպանում են բոլոր տեսակի զենքերից եւ ավերածությունների ժամանակ վնասվածքներից, հայտնում է Lenta.ru-ն:

Արժեքը մոտ 1000 դոլար է: Միաժամանակ արտադրողները հույս ունեն, որ կարող են զեղչեր տրամադրել դպրոցներին եւ ՀԿ-ներին՝  մեծածախ գնումների դեպքում: