Երեւանի բնակիչներ Հովհաննես եւ Գեւորգ Խաչատրյանները, որոնք հորեղբոր որդիներ են, մեղադրվում են գողություն կատարելու մեջ:
Հովհաննեսն ու Գեւորգը նախ մայիսի 6-ին Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից հափշտակել են այնտեղով անցնող մի կնոջ ոսկյա շղթան: Մի քանի օր անց նույն տղաներն արդեն Մաշտոցի պողոտայի գետնանցումում գողացել են մեկ այլ կնոջ ոսկյա շղթա:
Հունիսի 4-ին ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել գողությունը կատարած անձանց: Նրանք խոստովանել են կատարած հանցանքը: Կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











