Անհայտ երիտասարդ չինացին իր շուրջ ամբոխ է հավաքել՝ Շանհայում բարձրանալով երկնաքերի ութերորդ հարկում գտնվող օդորակիչ վրա:  Նրա գործողությունները բջջային հեռախոսով նկարահանել են ականատեսները հարեւան շինությունից:

Առեղծվածային մագլցողը կիսամերկ էր, հագին միայն անդրավարտիք կար: Համացանցում ենթադրում են, որ խոսքը կամ խելագարի մասին է, կամ դաժան հաշվեհարդարից փախչող սիրեկանի: Իրենց հերթին շենքի անվտանգության աշխատակիցները հայտարարել են, որ պարզապես տեխնիկական մասնագետ է, որ վերանորոգում է ինչ-որ մեկի օդորակիչը, գրում է «Shanghaiist» կայքը՝ մեկնաբանելով, որ այդ դեպքում նրա կազմակերպությունը պետք է դրես-կոդ սահմանի: