Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա անընդհատ երթեւեկելի ավտոմայրուղու հարակից տարածքում նոր թաղամաս է կառուցվելու, որը, քաղաքապետի վստահեցմամբ, Դալմայի այգիների տարածքում չի լինի։
«Ես պաշտոնապես հայտարում եմ՝ Դալմայի այգիների վրա ոչ մի կառույց չի լինելու: Դա անթույլատրելի է, ես որպես քաղաքապետ և որպես երեւանցի անձամբ թույլ չեմ տա Դալմայում շինարարություն: Այն հատվածը, որը մոտ 51հա տարածք ունի, դեպի ձախ կողմը՝ Աթենքի փողոցի հատվածը, Երեւանի գենպլանով նախատեսված է որպես կառուցապատման գոտի: Սեփականատերերի հետ պետք է մշակենք այն քաղաքաշինական ծրագիրը, որտեղ կկարողանանք իրականացնել դա»,- այսօր՝ հունիսի 14-ին, Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա անընդհատ երթեւեկելի ավտոմայրուղու բացման արարողությանը լրագրողներին ասաց քաղաքապետը:











