Շվեյցարացի գիտնականներն առաջարկել են համացանցի օգտատերերին ինտերակտիվ ճանապարհորդությունների նոր գաղափար. այժմ ամեն ցանկացող կարող է տարբեր քաղաքները դիտել թռչունների թռիչքի բարձրությունից: Ապրիլիցի թողարկված «TravelByDrone» կայքն առաջարկում է մոլորակը հետազոտել տարբեր տեսահոլովակների օգնությամբ, որոնք նկարահանվել են անօդչու ինքնաթիռների օգնությամբ:
Ինտերակտիվ քարտեզի վրա դրոշակներ են տեղադրված, որոնց սեղմելով օգտատերը կարող է հայտնվել ցանկալի վայրի հոլովակի էջում: Բացի այդ, օգտատերերին առաջարկում են վերբեռնել սեփական վիդեոն: Հաջողության դեպքում դրանք կտեղադրվեն քարտեզի վրա:
Մասնավորապես, հոլովակներից մեկը, որը նկարահանել են Ստամբուլի երկնքում, վերբեռնել է Ասպետ Մանուկյանը:











