Բրաիզլիայի Ռիո դը Ժանեյրոյում 150 մարդ փորձել է ներխուժել «Մարականա» մարզադաշտ, որտեղ ընթանում էր աշխարհի առաջնության ֆուտբոլային հանդիպում`  Ագենտինայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականների միջեւ: Հակառակորդներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ոստիկանները շրջափակել են մարզադաշտը, անցնել կարելի էր միայն ցույց տալով տոմսը կամ հատուկ հավատարմագիր:  Ցուցարարներին թույլ չեն տվել Ռիո դը Ժանեյրոյում օգտվել մետրոյից` անմիջապես դաշտի մոտ չկուտակվելու համար:

Ըստ ստացված տեղեկության` Black Bloc անարխիստական խմբավորման ծայրահեղականները մարզադաշտի մերձակայքում  ավերել են մի բանկի գրասենյակ: Ոստիկանության հետ բախումների ընթացքում  տուժել է մեկ ցուցարար, նրան բուժօգնություն է ցուցաբերվել:   Խռովությունների  վայր է ուղարկվել ոստիկանության մեկ ստորաբաժանում: