Շիրակի մարզում եւ հատկապես Գյումրիում աղքատությունն ավելի խորքային ու մտահոգիչ վիճակում է, քան մյուս վայրերում, որովհետեւ Գյումրիում աղքատությանը գումարվում է նաեւ անօթեւանությունը։

Աղքատության հետեւանքներն առավելապես զգում ես՝ այցելելով վագոն-տնակներում միայնակ բնակվող տարեցներին: Նրանք բառիս բուն իմաստով անպաշտպան վիճակում են: Հաշմանդամության թոշակները կամ կենսաթոշակները միայն մի կեպ բավարարում են կոմունալ ծախսերի վճարման համար:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավաններ այցերի ժամանակ հանդիպում են բազմաթիվ միայնակ տարեցների, որոնց հիմնական կերակուրը համարվում են մածունն ու ցամաք հացը:

Ներկայացվող տեսանյութը նման վիճակում բնակվող միայնակ տարեցի ապրելակերպի մասին է: