Աֆղանստանում թալիբները կտրել են 11 խաղաղ բնակիչների ցուցամատերը կիրակի նախագահական ընտրություններում քվեարկելու համար: Ընդհանուր առմամբ, երկրում այդ օրը 150 ակաբեկչություն է իրականացվել, որի արդյունքում սպանվել է մոտ 50 մարդ: Փորձելով խանգարել ընտրությունները՝ թալիբները բոլորին սպառնացել են նրանց, ովքեր պատրաստել ընտրությունների գնալ, հաղորդում է Euronews-ը:
«Մենք եկել էինք ընտրություններին մեր նախագահին ընտրելու համար», - ասում է տուժածներից մեկը: - Իսկ հետո, կարճ ասած մեզ բռնեցին եւ կտրեցին մեր մատները»:
«Այդ մարդկանց մատների վրա պահպանվել էին չլվացվող թանաքի հետքերը, որոնք օգտագործվում են ընտրությունների ժամանակ, - ասում է հիվանդանոցի տնօրենը: Նրանց մատները կտրել են տեղային անզգայացմամբ, սուր դանակով»:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պայքարում էին Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Աբդալա Աբդալան, եւ երկրի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին: ԶԼՄ-ների տվյալներով՝ 12 միլիոն աֆղանական ընտրողներից 7 միլիոնը ընտրությանը չեն մասնակցել:











