«Կիսելյովը ինչ զիբիլ ա, որ հայտարարություն անի», «գլուխը պատով ա տվել», «Կիսելյովն ում շունն ա...». նման կերպ են մեր համաքաղաքացիներն աձագանքել NEWS.am-ի հարցմանը՝ կապված ռուս լրագրող «Ռոսիա Սեգոդնյա»-ի տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ Հայաստանում արած աղմկահարույց հայտարարությանը, թե հայ տաքսիստները ռուսերեն չգիտեն, եւ Հայաստանի ազգային անվտանգության շահերից է բխում ռուսերենը տարածելը եւ նույնիսկ երկրորդ պետական լեզու դարձնելը։

Հարցվածների մեծ մասի կարծիքով, ռուսերեն սովորելը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։

Մի մասն էլ վստահ է, որ ռուսերեն իմանալը հայերի համար անխուսափելի է, քանի որ «Հայաստանում ամեն ինչ, միեւնույն է, ռուսների ձեռքում է», հայերի մեծ մասը Ռուաստան են մեկնում արտագնա աշխատանքի, եւ «չի կարելի կտրել այն ձեռքը, որը քեզ կերակրում է»։

Հիշեցնենք, ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել էր հանրապետությունում ռուսաց լեզվի դերի նվազեցման անթույլատրելիության մասին: Կիսելյովը հավելել էր, որ դրանից է կախված Հայաստանի ազգային անվտանգությունը, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել հայ հասարակական եւ քաղաքական շրջանակներում։