Թուրքական կայքերում հայտնվել են օրեր առաջ Ստամբուլի Քումքափը թաղամասին կից ծովափին հայաստանցի Համբարձում Հարթյունյանի սպանությունից հետո տեղի ունեցող դեպքի վայրի տեսագրությունը։
Տեսագրության մեջ երեւում է նաեւ դեպքի վայր եկած եւ եղբորը սպանված տեսնելուց հետո իրեն կորցրած Ռոզա Հարությունյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով թուրքական Medya73 կայքին, հայտնել էր, որ Ստամբուլում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացի Համբարձում Հարությունյանը որդու՝ 11-ամյա Գառնիկ Հարությունյանի եւ մի քանի այլ անձանց հետ Քումափը թաղամասին կից ծովափում վիճաբանել են: Վիճաբանությունը թեժացել է, որի ընթացքում դանակահարվել են հայր ու որդի Հարությունյանները: 36-ամյա Համբարձում Հարությունյանի կյանքը չի հաջողվել փրկել: Նրա որդին եւ եւս մեկ այլ հայ՝ Մարտին անունով, տեղափոխվել են հիվանդանոց: Մարտինը հայտնել է, թե երեք հոգի իրենց դանակահարել եւ հեռացել են:











