Ամբողջ աշխարհի սուֆիները բողոքում են իտալացի աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալիի դեմ՝ նրան մեղադրելով կրոնական լոգոտիպը գողանալու համար:
Սուֆի ուսանողների բողոքների շարք է սկսվել աշխարհով մեկ:
Խոսքը JustCavalli բրենդի գովազդման ժամանակ կիրառված լոգոտիպի մասին է, փոխանցում է Euromag-ը:
Սուֆիներն ասում են, որ իրենց խորհրդանշանը սուրբ է եւ հոգեւոր խոր իմաստ ունի, ուստի պահանջում են դադարեցնել դրա օգտագործումը: Նրանք նաեւ պնդում են, որ իրենց լոգոտիպը գրանցված ապրանքանիշ է:
Դիզայների հետ կապվելու անհաջող փորձերից հետո որոշելով, որ իրենց պահանջները կարհամարհվեն, սուֆիական եղբայրության ներկայացուցիչները զանգվածային բողոքի ակցիա են կազմակերպել սոցցանցերում, հետո էլ փողոց դուրս եկել:
Սուֆիզմը միստիկ-ասկետիկական ուղղություն է իսլամում, մահմեդական դասական փիլիսոփայության հիմնական ուղղություններից մեկը:












