Ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մասում, հունիսի 18-ին, Արամյանց բժշկական կենտրոնից ահազանգ է հնչել, որ ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 27-ամյա մի երիտասարդ։ Օպերատիվ խումբը հիվանդանոցում տուժողից ոչինչ պարզել չի կարողացել, երիտասարդը հետվիրահատական շրջանում էր, խոսել չէր կարող։ Կնոջ բացատրությունն էլ կցկտուր էր։
«Այդ օրը երեկոյան մեքենայով երթեւեկում էինք, երբ հասանք Կիեւյան կամուրջի տակ, տեսանք երկու անծանոթ հարբած վիճակում իրար հրմշտելով իջնում էին։ Հասնելով մեր մեքենային անծանոթներից մեկը ձեռքերը վեր բարձրացրեց, մեր մեքենայի վրա հենվեց։ Այնուհետեւ բացեց իմ կողմից դուռը եւ սկսեց ուշադիր ինձ նայել։ Ամուսինս հարցրեց, ինչ է եղել, նա հայհոյելով, չտեսա թե ինչպես՝ անցավ ամուսնուս կողմը, ձեռքը պատուհանից անցկացրեց եւ սկսեց խփել։ Տեսնելով ամուսնուս ձախ կողմը լրիվ արյան մեջ է, ես իմ կողմի դուռը փակեցի եւ ասեցի, որ էդտեղից գնանք»։ Շուտով պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկի մոտ։ Անմիջապես ուսումնասիրվեց տարածքը։ Տուժողի կնոջ նկարագրության հիման վրա մոտավոր պատկերացում կազմվեց կասկածյալի վերաբերյալ։ Ո՞վ էր այդ երիտասարդը, ինչո՞ւ էր նա այդ քայլին դիմել։ Ինչո՞ւ էր հենց այդ մեքենան կանգնեցրել։
Մանրամասները տեսնյութում











