Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացնում հունիսի 7-ին Երեւանում կատարված սահմռկեցուցիչ սպանության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ժամը 20-ի սահմաններում շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց։ Բագրատունյաց 25/27 շենքի 57 բնակարանում կնոջ դիակ կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին սարսափելի տեսարան էր սպասում։ Լոգասենյակի արնագույն ու սառը ջրով լի վաննայում 65-ամյա Ալվինա Դարբինյանի դին էր՝ դեմքին բռնության հետքերով։ Հարբած որդին էլ կուրծքն էր ծեծում, թե հաշվեհարդար է տեսնելու տունը թալանողի եւ մորը սպանողի հետ։ Տեղում կատարված զննությունը փաստեց, որ բնակարան ոչ ոք չի մտել, առավել եւս՝ սպանել կնոջը։
Հարեւանների հետ զրույցներն էլ անարդյունք չմնացին։ Դեպքից րոպեներ առաջ ոմանք լսել էին Ալվինա Դարբինյանի եւ որդու՝ 44-ամյա Սամվելի վիճաբանության ձայները։ Հանգամանքը ոստիկաններին կասկածելի թվաց, Սամվելին բաժին բերեցին։ Երբ ալկոհոլի ազդեցությունը թուլացավ, մայրասպանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։











