Հունիսի 11-ին, ժամը 11.50-ին ոստիկանության Կենտրոնակականի բաժնի Մարաշի բաժանմունք ահազանգած կինը հայտնել է, որ րոպեներ առաջ երկու երիտասարդ Երվանդ Քոչարի փողոցի շենքերից մեկի մոտ բացահայտ հափշտակել են իր դրամապանակն ու դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, արդեն երեք օր անց ոստիկանությունում գիտեին կասկածյալների անունները, որոնք անչափահասներ են:
Բերման ենթարկված պատանիները ոստիկանությունում պատմել են, որ այդ օրը Երվանդ Քոչար փողոցում նկատել էին կնոջը, հետեւել, ապա թռցրել նրա մոտ եղած դրամապանակը:
Մանրամասները տեսանյութում:











