Բուլղարիայում զոհվել է առնվազն 10 մարդ  եւ տուժել մի քանիսը՝ Վառնա քաղաքում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների պատճառով, հայտնել է տեղի ոստիկանությունը։ 

Տեղի հեռուստաալիքները ցուցադրել են քաղաքի ջրածածկ փողոցների կադրեր։ Ջրի մակարդակը հասել է մեկ մետրի։ Արտակարգ ծառայությունները փորձել են օգնել իրենց տներում  դիրքավորված մարդկանց, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը։
Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության եւ  պարենի։ Հոսանքը քշել է տասնյակ մեքենաներ։

Բուլղարիայի շատ քաղաքներում ուժեղ անձրեւներ եւ կարկուտներ են։  Ըստ եղանակի տեսության՝ հունիսի 20-ին իրավիճակը  քիչ կփոխվի։