«Փրայմ Քրայմ» գործակալության տվյալով՝ երեկ Ռուսաստանից 35-ամյա «օրենքով գող» Գիզո Կարդավային արտաքսել են Վրաստան:
Հաղորդվում է, որ 2010 թ.-ից սկսած Գիզոն վեց անգամ արտաքսվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմաններից, ինչը նրան երբեք չի խանգարել անարգել ետ վերադառնալ: Վերջին անգամ նա արտաքսման էր ենթարկվել անցյալ տարվա դեկտեմբերին, եւ շուտով, չնայած արգելքներին, հայտնվել Ռուսաստանում, փոխանցում է «Փրայմ Քրայմը»:
Հունիսի 12-ին Գիզո Կարդավան նորից ձերբակալվել էր՝ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, մերձմոսկովյան Նեմչինովկայում գտնվող շքեղ քոթեջների ավանում: Անցյալ շաբաթն «օրենքով գողն» անցկացրել է ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված հատուկ ընդունարանում, որտեղ պարբերաբար հայտնվում է:











