Երևանի թիվ 177 դպրոցում «Հայոց պատմություն» առարկայից միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին այսօր՝ հունիսի 20-ին այցելած Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին դիմորդներից մեկը կատակով խնդրեց օգնել իրեն հանձնել քննությունը, բայց նախարարը հրաժարվեց:
Տեղեկանալով, որ դիմորդն այս տարի բանակ է գնալու, Աշոտյանն ասաց. «Բա որ օգնեմ, չգնա՞ս: Ավելի լավ ա գնաս, չէ՞: Դե ուրեմն չեմ օգնի»:
Նշենք, որ այսօր դիմորդները միասնական ընդունելության քննություն են հանձնում «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առականերից: Մինչեւ այս դիմորդները քննություն էին հանձնել նաև «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու» առարկաներից:











