Իսպանիայի նոր թագավորի հանդիսավոր երդման արարողությունից մի քանի ժամ անց երկրի հազարավոր բնակիչներ դուրս են եկել Մադրիդի կենտրոնական հրապարակ՝ բողոքելով միապետության դեմ: Ցուցարարները անհողդողդ են կառավարման գոյություն ունեցող ձեւը փոխելու մտադրության մեջ:

Բողոքարկողները վանկարկում են տարբեր կարգախոսներ, այդ թվում՝ «Միապետությունը մարդասպանություն է», «Միապետությունը ֆաշիզմ է»: Արդեն սկսվել են բախումները: Ոստիկանները ծեծի են ենթարկել առնվազն 10 մարդու, իսկ հետո տարել նրանց, հաղորդում է RT-ը:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Իսպանիայում զանգվածային ցույցեր են տեղի ունենում: Այսպես, հունիսի 8-ին ցուցարարները կաթվածահար են արել գրեթե ողջ Մադրիդը:

Մարդիկ դժգոհ են կյանքի պայմաններից: 6 միլիոն իսպանացի՝ երկրի բնակչության մոտ 1/3-ը, գործազուրկ է: Նրանք հայտարարում են, որ թագավորական պալատում միապետներ՝ իրար հաջորդումը ոչինչ չի փոխի, պետք է փոխել ամբողջ համակարգը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մադրիդում տեղի էր ունեցել Ֆելիպե VI-ի թագադրուման արարողությունը: Նրա հայրը՝ Խուան Կարլոս I-ը, հունիսի 18-ին ստորագրել էր տղայի օգտին թագից հրաժարվելու փաստաթուղթը: