Քաղաքական մեծամասնությունն ամենեւինն դեմ չէ ընդդիմադիր, բայց խիստ կառուցողական ելութերին: Այդ մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ:
ՀԱԿ խմբացության ղեկավար Լեւոն Զուրաբյանի թեժ ելույթից հետո (ՀՀԿ-ական իշխանությանը եւ Սերժ Սարգսյանին նա համեմատել էր երկրի արյունը ծծող վամպիրների հետ), Նաղդալյանը նշեց, ոոր քննարկվում է շատ բարդ եւ կնճռոտ հարց, որը պահանջում է բովանդակային քննարկում:
«Մեծամասնությունը ամուր նյարդեր ունի, եւ ոչ ռեմբոյության խնդիր ունի, ոչ տվայտանքների խնդիր ունի: Վերջը` մեզ մարդիկ են նայում, չէ՞: Ի՞նչ եք անում: Թեմա չունեք, փաստարկ, չունեք. դրանից է», - ասաց Նաղդալյանը:











