ԱՄՆ-ում անցկացվել է «Աշխարհի ամենատգեղ շունը» ամենամյա մրցույթը: Տարվա ամենատգեղ շուն է ճանաչվել Արահիս անունով երկու տարեկան բողարը՝ չիխուխուա եւ մեկ այլ ցեղատեսակի խառնուրդ:

Զվարճալի ներկայացման մեջ ոչ այդքան զվարճալի պատմություն է թաքնված. փոքր հասակում Արախիսը ուժեղ այրվածքներ է ստացել, որի արդյունքում շունը զրկվել է շրթունքներից եւ կոպերից: Նմանատիպ պատմություն ունեն մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները: Ներկայիս տերերը նրանց շան ապաստարաններից կամ փողոցից են վերցրել, հաղորդում է Euronews-ը: