Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետ Մելիհ Գյոքչեք հայերի հանդեպ թշնամանք հրահրող գրառում է արել Twitter-ում, որը բողոքի ալիք է բարձրացրել սոցկայքերում։
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, Սիրիայի քրդաբնակ Քոբանիի դեմ իսլամիստների հարձակման դեմ բողոքի ակցիայի դուրս եկած եւ մի քանի օրում Թուրքիայի մի շարք քաղաքներ մարտի դաշտի վերածած քրդերին համարել է աթեիստ հայեր։ «Արեւելքում քրդի անվան տակ, սակայն արմատներով հայ աթեիստներ կան։ Բայց սա չի վերաբերում Թուրքիային հավատարիմ իմ հայ եղբայրներին»,-գրել է Մելիհ Գյոքչեքը։
Անկարայի քաղաքապետն իր խոսքերի հավաստիության համար տեղադրել է մի տեսանյութ, որի մեջ PKK-ի մի քանի զինյալները նմանակում են իմամի նամազը, իսկ մյուս քուրդ զինյալները ծիծաղում են։











