«Հոբբիթ» կինոեռագրության վերջին մասի թրեյլերը այս տարվա 3-րդ եռամսյակում ամենադիտվող հոլովակն է դարձել YouTube-ում, հաղորդում է Deadline-ը:
Ընդհանուր առմամբ հոլովակը դիտվել է 17,3 մլն անգամ: Առաջին եռյակում են նաեւ «Սոված խաղեր» ֆրանշիզի նոր մասի եւ «Մոխրագույնի 15 երանգները» գրքի էկրանիզացման առաջին մասի թրեյլերները:
Նշվում է, որ թոփ-10-ում են նաեւ Բոլիվուդի երկու թրեյլերներ («Bang Bang!» եւ «Finding Fanny») հաղորդում է Gazeta.ru-ն:











