Առաջին անգամ երկնային մարմինը կիպ մոտենում է Արեգակնային համակարգի կենտրոնին եւ գրեթե բախվում Մարսին, ինչի շնորհիվ հնարավորություն կա ուսումնասիրելու գիսաստղը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Մարսի հետազոտական ծրագրի առաջատար մասնագետ Ռիչարդ Զուրեկին:

Տիեզերական այս երեւույթը միլիոն տարին մեկ է տեղի ունենում: Ըստ գիտնականների՝ Մարսին երկնային մարմնի մոտենալը թույլ կտա որոշել գիսաստղի շարժման բնույթը, ինչպես նաեւ թույլ կտա հասկանալ՝ որքանով են հավաստի Մարսի նկատմամբ Երկրի դիրքի մասին գիտնականների տվյալները, ինչն էլ իր հերթին կօգնի երկնային այլ մարմինների ուսումնասիրությանը, որոնք կարող են մոտենալ Երկրին:

Ըստ աղբյուրի՝ գիսաստղը Մարսի ուղեծրին հակառակ կշարժվի շուրջ 54 կմ/վրկ. արագությամբ: Ըստ ՆԱՍԱ-ի՝ գիսաստղը լավագույնս տեսանելի կլինի Երկրի Հարավային կիսագնդից: Դրա ընթացքին կհետեւեն ոչ միայն Երկրից, այլեւ տիեզերքից: