2014 թվականի օգոստոսի 22-ին` ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձինք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ փորձել են գողություն կատարել  Երեւանի Խորենացի 6 հասցեում գործող «ՎԱՍ» սուպերմարկետից, սակայն անվտանգության  աշխատակիցը նկատել է նրանց գործողությունները:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նշված անձինք չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել` իրենց կամքից անկախ հանգամանքներով, եւ հարվածելով անվտանգության աշխատակցի դեմքին՝ դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

 Նախաքննության ընթացքում սուպերմարկետից առգրավվել են դեպքին  առնչվող տեսագրությունները:

Ովքեր տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձանց մասին, Քննչական կոմիտեն խնդրում է այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։