Խորհրդարանական եռյակի կողմնակիցները հավաքվում են Երեւանի Ազատության հրապարակում, որտեղ սկսվելու է ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համաեղ հանրահավաքը:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ,  Ազատության հրապարակում արդեն հավաքվել են եռյակի հազարավոր կողմնակիցները՝ զանգվածային ցույցի ակնկալիքով:

Ազատության հրապարակում շատ բնակիչներ կան մարզերից՝ մեծամասամբ ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայրենի Կոտայքի մարզից: Ամբիոնը զարդարում են  երկու մեծ կոչ՝ «Միացում» կապույտ ֆոնի վրա, եւ  «Հաղթանակ» կարմիր ֆոնին:

Ակնհայտ է, որ մարզերից հանրահավաքի են բերել մարդկանց, որը հանգեցրել է խցանումների Երեւանի կենտրոնում: Մասնավորապես, փաստացի ամբողջությամբ կաթվածահար վիճակում են Աբովյանի, Թումանյանի եւ Տերյան փողոցները, ինչպես նաեւ Ազատության հրապարակին հարակից փողոցները:

Քաղաքի կենտրոնում իրավապահների կուտակումներ չեն նկատվում: Ոստիկանության ստորաբաժանումներ չկան: