Երեւանի Քանաքեռ-Ձեյթուն վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցները ապօրինի թմրանյութ պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել են 57-ամյա Բեգլար Մկրտումյանին, որը Երեւանի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է։
Ըստ ոստիկանության, Մկրտումյանին ձերբակալել են Երեւանի բնակիչ Տաթեւիկ Ավագյանի ցուցմունքի հիման վրա։ Վերջինը, ոստիկաններին հաղորդել է, թե որտեղից է ձեռք բերել իր մոտ խուզարկության ընթացքում հայտնաբերված մարիխուանա տեսակի թմրամիջոցը։
Սեպտեմբերի 24-ին բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ Բեգլար Մկրտումյանը, որի բնակարանի եւ աշխատավայրի խուզարկման արդյունքում լոգասենյակում եւ մարզագորգերի տակ հայտնաբերվել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ եւ կանեփանման զանգված:
Բեգլար Մկրտումյանը ձերբակալված է ապօրինի զենք պահելու եւ թմրանյութ իրացնելու կասկածանքով: Գործը նախաքննական փուլում է:











