Քրդական DIHA լրատվական գործակալության թղթակցին հաջողվել է Թուրքիա-Սիրիա սահմանին նկարահանել մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման երկու զինյալներ մոտենում սահմանին, իսկ հակառակ կողմից մոտենում են թուրք զինվորականները եւ զրուցում։
Թուրքական IMC TV-ն հրապարակել է DIHA գործակալության թղթակցի նկարահանած կադրերը եւ շեշտել, որ սա եւս մեկ ապացույց է, որ Թուրքիան աջակցում է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը։
Նշվում է, որ նկարահանումն իրականացվել է հոկտեմբերի 22-ին, Քոբանիի Զորավայի շրջանում։ Տեսանյութում երեւում է, որ 5 իսլամիստ մոտենում են Քոբանիի բնակիչների թողած մեքենաների մոտ եւ թալանում իրենց ուզածն ու հեռանում, որից հետո 2 իսլամիստ մոտենում են սահմանին եւ զրուցում 7 թուրք զինվորականների հետ եւ վերջում բարեկամաբար հրաժեշտ տալիս։











