Ամուսինը կնոջ հետ դպրոցից հանել է երկու երեխաներին, որպեսզի անձամբ հանդիպի Facebook սոցիալական ցանցի բոլոր 500 ընկերներից յուրաքանչյուրի հետ: Ճամփորդության ծախսերը հոգալու համար, որը մի քանի ամիս է տեւելու, ընտանիքը վաճառել է սեփական տունը:
Դեւիդ եւ Դեբի Հյորսթերը որդիների՝ Դանիելի եւ Դարլիի հետ, իրենց կյանքում դադար են վերցրել՝ Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում ճամփորդելու համար:
Ընտանիքի հետ հանդիպող յուրաքանչյուր մարդ սելֆի է անում եւ 3.2 դոլար զոհաբերում քաղցկեղի դեմ պայքարի համար: Ընտանիքը նաեւ ծանոթներին խնդրում է նույն կերպ վարվել Facebook-ի իրենց ընկերների հետ: Ամուսինները ժամանակակից ճարտարապետության օրինակ հանդիսացող իրենց տունը վաճառել են 450.000 դոլարով եւ կցասայլ գնել:
Շաբաթ ճանապարհորդները ժամանել են շոտլանդական Սկոնա գյուղ՝ հանդիպելու Ջոն Մորթոնին: Շոտլանդացին ընտանիքի 100-րդ ընկերն է սոցցանցից, որի հետ նրանք հանդիպելու են իրենց Face2Facebook ծրագրի շրջանակում:
Շոտլանդիայից հետո ընտանիքն ուղեւորվելու է Եվրոպա եւ տուն է վերադառնալու միայն հունվարին:
«Մեր ծրագիրը, որն անվանել ենք Face2Facebook, սկսեց ձեւավորվել երեք տարի առաջ, երբ մեր ազգականը քաղցկեղից մահացավ: Դրանից մեկ տարի անց քաղցկեղից մահացավ իմ լավագույն ընկերը»,- ըստ FedPost.ru՝ պատմել է Դեւիդ Հյորսթը:
Զույգի խոսքով, իրենք նպատակ ունեն մարդկանց հիշեցնել, որ կյանքում ամենակարեւորն ընտանիքն ու ընկերներն են: Ամուսինները հույս ունեն, որ իրենց ծրագիրը մարդկանց կօգնի հիշել իրական կյանքի մասին, հեռանալ համակարգիչներից եւ հանդիպել ընկերներին, որոնց վաղուց չեն տեսել:
«Կյանքում ամենակարեւոր բաներն ընտանիքն ու ընկերներն են: Եվ մենք զարմացած էին, երբ հասկացանք, թե մեր ընտանիքի քանի անդամի եւ ընկերոջ չենք տեսել տարիներ շարունակ»,- հայտարարել է Դեւիդը:
Եվրոպայով ճամփորդության ընթացքում ընտանիքը լինելու է Իսպանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում եւ Հոլանդիայում:











