Սմարթֆոններից կախումը վտանգավոր է ոչ միայն ճանապարհային վթարների տեսանկյունից: Հեռախոսով չափից ավելի տարվածությունը խանգարել է չարագործներին թալանել Հունաստանի թանգարաններից մեկը, փոխանցում է Greek Reporter-ը:

Թերթի ընթերցողներից մեկը տեսագրություն է ուղարկել` «գողերը չեն կատարել իրենց գործը, քանի որ սմարթֆոնը մատնել է նրանց» մակագրությամբ:

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես են գողերը թանգարան մտել, սակայն նրանց գործողությունները ձախողվել են գողերից մեկի անփութության պատճառով, որը կողոպուտի ժամանակ սկսել էր պարզել իր սմարթֆոնի հնարավորությունները: Նա պատահաբար միացրել է զարթուցիչը, որի պատճառով էլ աշխատել է թանգարանի ազդանշանային համակարգը: 

Ոստիկանությունը բռնել է բոլոր գողերին: Հիմար գողը զայրացրել է ընկերներին:

Թերթը նշում է, որ չնայած ֆինանսական ճգնաժամին, հույներին հաջողվում է գումար հատկացնել թանկ սարքերին: Հունաստանում դիտվում է սմարթֆոնների վաճառքի աճ: