Կոյոտ մականվամբ շունը շատ է սիրում երգել: Կենդանին ոռնում է, երբ սաքսոֆոնի հնչյուններ է լսում, պոչն է շարժում եւ իր ամբողջ տեսքով ցույց տալիս, թե որքան է խորասուզվել բլյուզի հայտնի կատարողի կերպարի մեջ:

Կոյոտին իսկապես հաջողվում է երգել. նա սի բեմոլ տոնայնության հնչյուններ է արձակում, քանի դեռ տերը նվագակցում է նրան: Ընդ որում կենդանին կարողանում բարձր ու ցածր օկտավաներում հնչյուններ արտաբերել, գրել է «Mirror» կայքը:

Շունն այնքան է տարվել իր հոբիով, որ նրա «ձայնում» անգամ արտիստիկ տատանումներ են զգացվում, ինչպես իրական երաժիշտների մոտ, հաղորդում է «Միրտեսենը»:

Ոմանք նույնիսկ նշել են, որ Կոյոտը, հավանաբար, հանդես է գալիս ինչ-որ շոուներում: Եթե ոչ, ապա վաղ թե ուշ փառքի կհասնի:

Հոլովակն արդեն ավելի քան 54 հազար դիտում ունի: