Անվախ խոզուկը կարողացել է անվնաս դուրս գալ առյուծների մի ամբողջ խմբի հետ գոտեմարտից: Կենդանին չի շփոթվել, երբ 17 գիշատիչներ գիշերը բաց սավաննայում շրջապատել են նրան:

Փշոտ կենդանին առյուծների կողից օղակվել է Հարավային Աֆրիկայում՝ Կրյուգերի Ազգային այգու սահմանին: Սակայն առաջին իսկ րոպեներից պարզ է դարձել, որ խոզուկը սոված գիշատիչների համար հեշտ ավար չի լինի: Ագրեսորների հետ պայքարելու համար կենդանին սկսել է ակտիվորեն օգտագործել իր փշերը, գրում է Mail Online-ը:

Խոզուկների փշերը բաղկացած են տարբեր տիպի մազերից՝ ծածկված եղջերանյութի ծանր շերտով: Գիշատիչների հետ մոտ կոնտակտի դեպքում դրանք դուրս են գալիս: Նման ծակոցները բավականին ցավոտ են եւ կարող է հանգեցնել վարակման, գրում է FedPost-ը:

Փոմփոլավոր խոզուկները տարածված են ողջ Աֆրիկայում եւ Իտալիայի հյուսիսում: Նրանք կշռում են 13-27 կգ եւ նրանց մարմինները ամբողջապես ծածկված են ցցամազերով: Նրանք նաեւ ունեն փշե բաշ, որը կարող է բարձրանալ եւ պաշտպանել:

Հայտնի են դեպքեր, երբ այդ կենդանիները դարձել են առյուծների, ընձառյուծների, բորենիների եւ նույնիսկ մարդկանց մահվան պատճառ: