Բաքվի բնակիչները վրդովվել են Ադրբեջանի պետական խորհրդանիշի հանդեպ կոմունալ ծառայությունների վերաբերմունքից:
Մայրաքաղաքային իշխանությունները, ըստ haqqin.az-ի, կարգադրել են Բաքվի փողոցների լապտերասյուներից հանել Ադրբեջանի պետական դրոշի օրվա առթիվ տեղադրված դրոշները:
Սակայն անցորդներին զայրացրել է այն, որ աշխատողները դրոշները հանել են տրակտորների օգնությամբ՝ դրանք շերեփի մեջ նետելով:
Մի քանի քաղաքացիները հայտարարել են, որ անթույլատրելի է պետական խորհրդանիշը դնել նույն շերեփում, որով այդ տրակտորը աղբ է հավաքում:
Ի պատասխան աշխատողները բողոքել են, որ իրենց հատուկ տեխնիկա չեն տրամադրել՝ Բաքվի փողոցներից դրոշները հավաքելու համար:











