Ստամբուլում ազգայնական «Թուրքիայի երիտասարդական միության» (TGB) անդամները հրապարակավ ծեծել են ամերիկացի 3 զինվորի եւ նրանց գլխին պարկ քաշել։

Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ՝ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց հետո Ստամբուլում խարիսխ գցած USS ROSS ամերիկյան նավում ծառայող 3 զինվորներ նավից իջնելուց հետո ենթարկվել են հարձակման «Թուրքիայի երիտասարդական միության» անդամների կողմից։

TGB-ի անդամները տարբեր իրերով հարվածում են ամերիկացի զինվորներին, որից հետո նրանց գլխին պարկ քաշում։

Հատկանշական է այն հանգամանքը, որ օրը ցերեկով օտարեկրացիներին ծեծելու ընթացքում քաղաքացիները աջակցել են ծեծողներին։