Ազգային ժողովըն այսօրվա նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեց Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ ուղղաթիռի խոցման հետեւանքով զոհվածների հիշատակը:
«Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է՝ ուղղված տարածրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը»,- իր խոսքում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Այս տարվա օգոստոս ամսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ եւ ավանտյուրիստական ոտնձգություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած միջնորդական ջանքերը եւ հորդորները, փաստորեն, հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից:
Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու եւս մեկ քայլ է, որով ոտնահարվում է խաղաղ կարգավորման, վստահության ամրապնդման եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները»,- նշել է Սահակյանը:
Նրա խոսքով, իրավիճակի սրման եւ ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները: «Ուստի՝ հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել եւ առավել հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով»,- ասել է նա:











