Արարատի մարզի Այգավան գյուղի մոտակայքում հոկտեմբերի 14-ին հայտնաբերվել է 30-40 Ոսկետապ գյուղից 38-ամյա Կարեն Բարսեղյանի դիակը։ Տղամարդու դեմքին հայտնաբերվել են բռնության հետքեր, ինչից երեւում է, որ տղամարդը կյանքից զրկվել է ոչ դժախտ պատահարի հետեւանքով։
Հետաքննությունից պարզվել է, որ սպանվածը դեպքի օրը եղել է նախկինում 5 անգամ դատապարտված իր համագյուղացի Ռաֆիկ Ղեւոնդյանի հետ, որն էլ սպանել էր։
Մինչ սպանության պահը սպանված Բարսեղյանի հետ ամբողջ օրը խմել են Այգավանի մի գարեջրատանը, որից հետո արդեն գինովցած վիճակում սկսել են վիճել գարեջրատանը Ղեւոնդյանի կորցրած բջջայինի պատճառով։ Ղեւոնդյանին թվացել էր, թե հեռախոսը գողացել է Կարեն Բարսեղյանը։ Գարեջրատնից հեռանալով, Ռաֆիկը պահանջել էր ընկերոջից վերադարձնել իր հեռախոսը, վիճաբանություն էր սկսվել։
«Հայհոյեց ինձ, դոշից բռնեցի, ասեցի, այ տղա, ի՞նչ ես քֆուր անում , ինքն ինձ խփեց, ես էլ իրան խփեցի, եսիմ գլուխն ա տվել քարին, ինչ ա եղել, նաղդի մահացավ»,-ասաց Ռաֆիկ Ղեւոնդյանը։
Դեպքի արդիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ռաֆիկ Ղեւոնդյանը կալանավորված է։











