Նկարիչ Վսեն Սաշալբերը փարիզյան Ժան դե Լոսի պատկերասրահում անսովոր ներկայացում է կազմակերպել՝ նա որոշել է խոտի դեզի մեջ ասեղ որոնել, հաղորդում է SBC-ը:

Հինգշաբթի մեկնարկած եւ արդյունքում հաջողությամբ պսակված ասեղի որոնումների համար 48 ժամ է պահանջվել:

Նկարիչը The Independent-ի թղթակցին հայտարարել է, որ սա տառացիության յուրատիպ վարժություն է. այս կերպ Վսեն  Սաշալբերը որոշել է «ձախողված» ու ձանձրալի փոխաբերությունը վերածել արվեստի:

«Ես մի սովորական արտահայտություն եմ վերցնում եւ նրան կյանք տալիս... իմ արվեստը սովորական իրերի մասին է», - ասել է Սաշալբերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Փերֆորմանսի անցկացման ժամանակ նկարիչը մռայլ դեմքով խնդրել է միայն չխանգարել իրեն: