Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեխանիկական ֆիգուրը Քյոլնում կայացած Blecker աճուրդում վաճառվել է 35 հազար եվրոյով: Այս մասին տեղեկանում ենք աճուրդի պաշտոնական կայքից: «Մեխանիկական» Պուտինի նախնական գինը 18 հազար եվրո է եղել: Գնորդի անունը չի նշվում:

51 սմ բարձրությամբ ֆիգուրը ստեղծել է շվեյցարացի հայտնի վարպետ Քրիստիան Բեյին: Պուտինը նստած է սեղանի շուրջ եւ Շոստակովիչի «Ջազային սյուիտ»-ից վալսի երաժշտության ներքո ստորագրում է Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի Հանրապետության միացման մասին պայմանագիրը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Քրիստիան Բեյին մասնագիտանում է թանկարժեք խաղալիքներ պատրաստելու գործում: Նա ֆլեյտա նվագող մեխանիկական պատանի պատրաստելու համար շուրջ 15 հազար ժամ է ծախսել: Այդ տիկնիկը վաճառվել է ավելի քան 6 մլն դոլարով: