Ոստիկանության լրատվական ծառայությունը տեսանյութ է պատրաստել Քրեական հետախուզության գլխավոր վարչության մասին:
2014թ.-ի տասը ամիսների ընթացքում այս վարչությունը բացահայտել է հանցագործության 255 դեպք, այդ թվում՝ 5 սպանություն, 62 բնակարանային գողություն, բերման է ենթարկվել 104 հետախույզ:
Քրեական հետախուզության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկն էլ հանցավոր հեղինակությունների եւ նրանց կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինն է, որը 24 ժամյա վերահսկողություն է իրականացնում քրեական հեղինակությունների նկատմամբ:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











