Հնդկաստանում լայն հասարակական հնչեղություն է ստացել տեսագրության հրապարակումը, որտեղ երկու երիտասարդ կանայք հետ են մղում իրենց նկատմամբ  բռնություն կիրառող երկու այլասերվածների: Հանցագործությունն իրագործվել է նոյեմբերի 28-ին, Հարյանա նահանգի Ռոստ քաղաքում: Ուղեորների ծեծկռտուքի տեսագրությունը հրապարակել է NDTV հեռուստաալիքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսի սրահում բազմաթիվ ուղեւորներ են եղել, սակայն բոլորը անձայն հետեւել են միջադեպին: Տուժածներ 22-ամյա Արատիի եւ նրա 19-ամյա քրոջ՝ Փուջիի խոսքով՝ բազմաթիվ ուղեւորները ոչ միայն նրանց օգնության չեն հասել, այլ նույնիսկ համոզել են վերջ տալ դիմադրությանը:

Ավազակների ծեծը տեսագրվել է եւ հրապարակվել: Արդյունքում երկու օր անց ոստիկանները կալանավորել են կասկածյալներին:

Հավելենք, որ նույնպիսի դեպք է գրանցվել նաեւ 2012թ. Դելիում, երբ ավտոբուսի մեջ իր սիրեցյալի աչքի առջեւ բռնաբարել եւ ծեծել էին 23-ամյա ուսանողուհուն: Ստացված վնասվածքներից տուժածը մահացել էր հիվանդանոցում, հայտնում է NEWSru.com-ը: