Թուրքիայում ձերբակալվել է 2012 թվականին Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության կազմակերպիչ, Լիբիայում «Ալ-Կաիդայի» առաջնորդ Ազուզը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության եւ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության համատեղ գործողությունների արդյունքում Թուրքիայի Յալովա քաղաքում ձերբակալվել է Լիբիայում «Ալ-Կաիդայի» առաջնորդ Ազուզը։

Ձերբակալումից հետո պարզվել է, որ Ազուզը Թուրքիա է մտել կեղծ անձնագրով։ Նրա բնակարանի խուզարկության ընթացքում բռնագրավել են 2 համակարգիչ եւ մի շարք փաստաթղթեր։

Թուրքական կողմը նրան արտաքսել է Հորդանան, որտեղ նրան սպասել են ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները եւ տեղափոխել ԱՄՆ։

Ազուզը մեղադրվում է 2012 թվականին Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսի սպանության կազմակերպման մեջ։