Ստամբուլի Գեզի այգու իրադարձությունների ժամանակ հաց առնելու համար տնից դուրս եկած 14-ամյա Բերքին Էլվանի սպանության կադրերը Թուրքիայի խորհրդարանում դիտելու ժամանակ վատացել է Բերքինի մայրը։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում առաջին անգամ ցուցադրել են 2013-ին Գեզի այգու իրադարձությունների ժամանակ 14-ամյա Բերքին Էլվանի սպանության տեսագրությունը։
Տեսանյութը դիտելու ժամանակ Բերքին Էլվանի մայրը՝Գյուլսում Էլվանը բղավել է. «Էրդողան, քո որդին էլ թող այդպես սպանվի, թող քո որդու վերջն էլ այդպես լինի։
Տեսանյութը մինչեւ վերջ դիտել չկարողացած մայրը պատգամավորների օգնությամբ դուրս է եկել դահլիճից։
Նշենք, որ Թուրքիայում 2013-ի ամռանը Գեզի այգու իրադարձությունների ժամանակ հաց առնելու համար տնից դուրս եկած եւ ոստիկանների նետած գազային ռումբից ստացած վնասվածքներից ամիսներ անց կոմիայից դուրս չգալով օրեր առաջ մահացել էր 14-ամյա Բերքին Էլվանը։











