Հոնդուրասի մայրաքաղաքում նախագահի նստավայրի դիմաց ավելի քան 3 հազար մարդ հսկա ծառի տեսք են ընդունել: Russia Today-ի փոխանցմամբ, նրանք աշխարհի ամենամեծ «կենդանի» ծառն են կազմել: Ինստալյացիան ընդամենը 6 րոպե է տեւել:

Ակցիան խորհրդանշել է ամանորյա միջոցառումների մեկնարկը: Դրան մասնակցել են բոլոր ցանկացողները, այդ թվում՝ երկրի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը: Նա համոզմունք է հայտնել, որ այդ խորհրդանշական արարողությունը կոգեշնչի բնակիչներին եւ դրական ազդեցություն կունենա հանցագործությունների նվազման գործում:

Ֆլեշ-մոբի արդյունքը գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2013 թվականին, Արգենտինայում, որին 2 հազարից քիչ պակաս մարդ էր մասնակցել: